Apple-ը մտադիր է ձեռք բերել Shazam ծառայությունը, որը տարբերակում է մեղեդիները և նկարները։
Ըստ TechCrunch-ի աղբյուրների` պայմանագիրը կկնքվի այս շաբաթվա ընթացքում, գործարքի արժեքը կկազմի 400 միլիոն դոլար։ Որոշ փորձագետներ էլ Shazam-ը գնահատում են 1 միլիարդ դոլար։
Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են գործարքի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։
Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ հավելվածի բեռնումների քանակը գերազանցել է 1 միլիարդը։ Նշվում է, որ Shazam-ը պլանավորել էր գնել Snap ընկերությունը, որին պատկանում է Snapchat մեսենջերը, սակայն Apple-ի առաջարկն ավելի շահավետ է եղել։
Shazam Entertainment ընկերությունը, որին պատկանում է Shazam ծառայությունը վերջին տարիներին կրել է կորուստներ։ Ըստ 2014-ի գնահատականների, Shazam–ի ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ ներբեռնված է եղել 500 մլն բջջային սարքերում։