Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Art Authority 

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է ոչ միայն  վայելել արվեստի գործերը, այլ տեղեկանալ դրանց ստեղծման պատմությանը, հեղինակի կենսագրությանը, նաև տեսնել տվյալ ժանրի այլ գործեր։

iOrnament 

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է զարդանախշեր նկարելու համար: Բավական է մեկ նախշ նկարել, և ծրագիրը համաչափության կանոններով կկրկնօրինակի դրանք: Դուք ազատ եք ընտրել գույներն ու թեմաները:

 Everyday People

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զվարճալի սթիքերների փաթեթ է, որում ներառված անիմացիոն 30 սթիքերներից յուրաքանչյուրը կարող է հետաքրքրացնել և նոր երանգ հաղորդել զրույցին։

 har•mo•ny 3 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա գույների ներդաշնակությամբ և գեղեցիկ երաժշտությամբ օժտված փազլ խաղ է, որը չի ծանրաբեռնի ուղեղը։

 Yuri 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պլատֆորմային խաղ է: Աստեղ պետք է բացահայտել նոր աշխարհներ և առաջ շարժվել առանց մահճակալից ընկնելու: