Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Time Manager

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը:

Pinball Breaker Forever

Գինը` 0.99$ – անվճար

Սա Pinball հայտնի խաղի մոտիվներով պատրասված խաղ է՝ նեոնային գույներով ինտերֆեյսով: Պետք է կոտրել աղյուսները:

Palabras – Learn Spanish Words 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք հարստացնել իսպաներենի բառապաշարը։

Carp – 21 Day No Complaint Challenge

Գինը` 1.99$ – անվճար

Այս յուրօրինակ հավելվածը կօգնի դադարել բողոքելուց: Օգտագործողը պետք է գրառումներ կատարի օրվա անցուդարձի մասին և փորձի 21 օր շարունակ զերծ մնալ բողոքելուց: