Ամփոփվել են Seaside Startup Summit UAE.Ras Al Khaimah-ի արդյունքները։ Վրանային բիզնես ֆորումը, որն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում այս տարի փետրվարին անցկացվեց Հայաստանի սահմաններից դուրս։
Փետրվարի 8-ից 12-ը Սամմիթին մասնակցեցին 60 ստարտափներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցեցին դասախոսությունների, մրցույթների և հնարավորություն ստացան շփվելու բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչների հետ։ Մրցանակային ֆոնդը հասավ շուրջ 50,000 ԱՄՆ դոլարի, որը բաժանվեց 8 թիմերի միջև։
Բացի հիմնական մրցույթներից տեղի ունեցան նաև ոլորտային մրցույթներ՝ Սոցիալական, Էկո-Միլլեննիում, IoT + Խելացի քաղաք և AR/VR:
Big Battle.
1. AgroWave ($7000)
AgroWave–ի նպատակն է ապահովել ֆերմերների համար մրգերի և բանջարեղենի մատակարարման շղթայի օպտիմալացում`օգտագործելով հետազոտություններ, վերլուծություններ և նորագույն տեխնոլոգիաներ:
2. Autochain ($5000)
AutoChain-ը օգնում է կառուցել առողջ և վստահելի հարաբերություններ գնորդների ու վաճառողների միջև: Սա ապակենտրոնացված ծրագիր է, որը կառուցված է Ethereum blockchain տեխնոլոգիայի հիման վրա։
3. VR-zone ($3000)
Սա նախատեսված է, VR տեխնոլոգիայի կիրառությամբ, ճարտարապետների և պատվիրատուների հարաբերությունները հեշտացնելու համար։ VR-Zone-ը կօգնի նախագծային փոփոխությունները և դիզայներական լուծումներն ավելի արագ ու հեշտ ներկայացնելու ու պատկերացնելու հարցում։
Seed Battle.
1. Faylasof ($5000)
Faylasof–ը Մերձավոր Արևելքում ամենամեծ առցանց գրախանութներից մեկն է, որը թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ գտնել գրքեր։ Առաջարկում են ավելի քան 1 միլիոն արաբերեն և անգլերեն գրքեր` տուն առաքելու հնարավորությամբ։
2. Infinity Leather ($3000)
Սա հարթակ է, որը կոչված է առանց միջնորդների իրար կապել կաշվե էնտուզիաստներին անմիջապես արհեստավորների հետ` արդյունավետ համագորակցության հիմք տալով սպառողին ու արհեստավորներին։
3. DAFA ($2000)
DAFA (արաբերեն` «վճարել»): DAFA Micropayment Solution-ը ձգտում է հեղափոխել անկանխիկ վճարումների համակարգը։
Brand Battles
1. AR/VR` TruMaps ($4000)
Այս սթարթափն առաջարկում է թղթե քարտեզներում ներդնել վիրտուալ և լրացված իրականության օբյեկտներ` հաջորդ սերնդի թղթե քարեզներ ստեղծելու նպատակով։
2. Սոցիալական` Ligero ($4000)
Սա նախատեսված է շատ ճանապարհորդողների համար։ Այն կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ուղեբեռերի թույլատրելիության մասին։
3. Էկո-Միլլեննիում` Agrowave ($4000)
AgroWave–ի նպատակն է ապահովել ֆերմերների համար մրգերի և բանջարեղենի մատակարարման շղթայի օպտիմալացում`օգտագործելով հետազոտություններ, վերլուծություններ և նորագույն տեխնոլոգիաներ:
4. IoT + Խելացի քաղաք` Autochain ($4000)
AutoChain-ը օգնում է կառուցել առողջ և վստահելի հարաբերություններ գնորդների ու վաճառողների միջև: Սա ապակենտրոնացված ծրագիր է, որը կառուցված է Ethereum blockchain տեխնոլոգիայի հիման վրա։
Նշենք, որ դեռ 2017-ի հոկտեմբերին ԱՄԷ-ում Startup Armenia հիմնադրամը համաձայնության հուշագիր ստորագրեց RAK Incubation and Accelarator-ի հիմնադիր Հիշամ Սաֆադիի հետ՝ Սամմիթն ԱՄԷ-ում անցկացնելու նպատակով։ Կազմակերպչական թիմը նոյեմբեր ամսից տեղափոխվեց ԱՄԷ և սկսեց բանակցություններ տեղի իշխանությունների և առևտրական կազմակերպությունների հետ։
Սամմիթն անցկացվեց «ԱՄԷ նորարարական ամսվա» շրջանակներում և դարձավ Ռաս Ալ Խայմա էմիրության գլխավոր միջոցառումը։ Սամմիթի աջակիցների շարքին ավելացան տեղական պետական մարմիններ, որոնց թվում ՝ «Ռաս Ալ Խայմա տնտեսական գոտի», «Ռաս Ալ Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտ» և այլն։
Սամմիթն անցկացվեց Ռաս Ալ Խայմա Էմիերության ղեկավար Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովհանու ներքո։ Առաջին միջազգային Սամմիթն ուներ նաև պետական աջակցություն Հայաստանից։ Առաջին իսկ Սամմիթից նախագծի կայացմանը աջակցել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը»։ ԱՄԷ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Սպորտի և Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը և «Սևան Ազգային ՊՕԱԿ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը։
Նունե Գրիգորյան