Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Magnifier Flash

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ խոշորացույց + լապտեր հավելված է: Հնարավոր է մանր գրվածքները դիտարկել խոշորացնելով և միաժամանակ լուսավորել:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

eXtra Voice Recorder

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածով կարելի է ստեղծել ձայնային, ինչպես նաև տեքստային նշումներ՝ հավելելով նկարներ:

Dino Rush

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել փոքրիկ դինոզավրին հաղթահարել անտառային արգելքները, ուտել ճանապարհին հանդիպող մրգերը, պայքարել թշնամի կենդանիների դեմ, այսպիսով էլ հավաքել միավորներ: Խաղն ունի 5 տարբեր աշխարհներ, 3 կերպար, որոնց պետք է արգելաբացել:

screen520x924 (3) screen520x924 (4)

Runtastic Heart Rate PRO

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը թույլ է տալիս վազելու ընթացքում հաշվել սրտի զարկերի թիվը։ Հավելվածը վերլուծում է ցուցանիշները և ներկայացնում օգտատերերին։

RANE°

Գինը՝ 0.99$ – անվճար

 

Սա մինիմալիստական ոճով պատրաստված եղանակի տեսության հավելված է։