Թումոն ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի է արժանացել

Հնդակստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ Համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։

Նշենք, որ փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Հայաստանի պատվիրակությունը, որը մասնակցում է WCIT 2018-ին և մի քանի օրից կվերցնի էստաֆետը՝ 2019–ին այն Հայաստանում անցկացնելու համար, ուրախությամբ կիսվում է իր նորություններով ու գործարար հաջողություններով:

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում: