Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Funnel 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս կարճ ժամանակում ծանոթանալ օրվա լրահոսին՝  BBC, NPR, VOA, CBC և այլ առաջատար լրատվական ծառայությունների աուդիո ձայնագրություններով:

bikeminder maintenance 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է օգտակար գործիք դառնալ մոտոցիկլետ կամ սկուտեր վարողների համար։

I am – Affirmation Reminders

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը ամեն օր կմոտիվացնի ու դրական տրամադրություն կպարգևի դրական արտահայտություններ ծանուցելով։

Jungle Jam

Գինը՝ 4.99$ – անվճար

Նվագեք քսիլոֆոնի վրա և բացահայտեք ջունգլիների բնակիչներին: Խաղում չկան սեղմակներ, մենյու և գովազդ. ամեն ինչ պարզ է, ինտերակտիվ և ուսուցողական:

Enlight 

Գինը՝ 2.99$ – անվճար

 

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է։ Այն առաջարկում է մեծ գործիքակազմ, որի միջոցով հնարավոր է ազատություն տալ երևակայության թռիչքին։