WhatsApp-ի հիմնադիրը դեմ է արտահայտվել Facebook-ին

WhatsApp- ի համահիմնադիր  Բրայան Էկտոնը կոչ է արել բաժանորդներին հեռացնել Facebook-ը՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի սկանդալի ֆոնին:

«Ժամանակն է #հեռացնել Facebook-ը», – գրել է WhatsApp-ի հիմնադիրը իր միկրոբլոգում: Այս կարճ գրառումը անմիջապես ավելի քան 10 հազար հավանում է ստացել:

Հեշտեգը հայտնվել է Twitter-ի թրենդներում: Թե որքան ակտիվ են սոցցանցի օգտատերերը հեռացնում իրենց էջերը, դեռ հայտնի չէ:Հիշեցնենք, որ Facebook-ը WhatsApp-ը ձեռք էր բերել 2014 թվականին:

Ittrend.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ  Facebook-ը  լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել  բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությանը օգտատերերի տվյալներ տրամադրելու համար: Հենց այս  50 միլիոն օգտատիրոջ  տվյալների վերլուծության  հիման վրա էլ մշակվել էր Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ուղին: