Ռուս հայտնի հաղորդավար և երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է, որ պատրաստվում է իր անունով կրիպտոարժույթ թողարկել:
Երգչուհին հատուկ ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտնել է իր մտադրության մասին:
«Մարդիկ ապրում են Բուզովայի դարաշրջանում, փոփոխությունների դարաշրջանում: Մենք ապրում ենք տեխնոլոգիայի և թվայնացման դարաշրջանում, այդ պատճառով ես որոշեցի ստեղծել մի հարթակ, որը կկապի տարբեր ոլորտներ»,- նշել է երգչուհին:
Նոր կրիպտոարժույթը կստանա BuzCoin անունը, որը կգործի Buzar բլոկչեյն-հարթակում: Այն հնարավորություն կտա բնակարան վարձել, տաբեր արտիստների համերգի տոմսեր գնել, վճարել տարբեր ծառայությունների համար և փոխանակել մյուս կրիպտոարժույթների հետ: Բուզովան Instagram-ում ունի 13 մլն. հետևորդ, եթե նրանցից կեսը օգտագործի այս կրիպտոարժույթը, ապա այն իր տեղը կգտնի շուկայում:
Երգչուհու այս քայլը իր արձագանքն է ստացել Ռուսաստանի կառավարությունում: Նախագահի խորհրդական Գերման Կլիմենկոն իր էջում գրել է. «Օլգա Բուզովան ստեղծում է իր կրիպտոարժույթը: Մի խոսքով, հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին»: