Amazon-ը մշակումների և հետազոտությունների համար շուրջ 23 մլրդ է ներդրել

2017 թվականին Amazon ընկերությունը մշակումների և  հետազոտությունների համար շուրջ 23 մլրդ է ներդրել։ Սա ավելին է, քան ցանկացած այլ ամերիկյան ընկերություն։

Amazon-ը նախորդ տարի նոր մշակումների ներդրումների ծավալը ավելացրել էր գրեթե 50 տոկոսով։ Նշենք, որ 2016 թվականին էլ ընկերությունը նոր արտադրանքների մշակման ներդրումների քանակով առաջատարն էր։

Այս վարկանիշով երկրորդ տեղում է Alphabet-ը՝ 2017 թվականին ներդրված 16,5 մլրդ դոլարով։ Երրորդ տեղում է Intel-ը՝ 13,1 մլրդ դոլար ներդրումով։ Հնգյակի մեջ են նաև  Microsoft-ն ու Apple-ը համապատասխանաբար, 12.3 մլրդ և 11.6 մլրդ դոլար ներդրմամբ։ Ոչ տեխնոլոգիական ընկերությունների շարքում առաջատարը Johnson& Johnson ընկերությունն է՝ 10,4 մլրդ ներդրումների ծավալով։