Samsung-ը դատական քաշքուկների մեջ է

Վերջերս կորեական ընկերության դեմ դատական գործ է հարուցել ԱՄՆ-ից PACid Technologies ընկերությունը՝  մեկ սարքում միանգամից 3 բիոմետրիկ տեխնալոգիա օգտագործելու համար։ Հայցը, որը ներկայացվել է Տեխասի Արևելյան շրջանային դատարան, առնչվում է ընկերության Galaxy հավաքածուի S6-ից մինչև S8 սմարթֆոնների շարքին։ PAcid-ին Samsung-ից պահանջում է  ամեն սարքի համար վճարել  սահմանված 1 ԱՄՆ դոլար դրույքաչափ, որի համագումարը կազմում է 2,82 մլր ԱՄՆ դոլար։

PACid-ին նախկինում  դատի է տվել նաև Google, Apple և Nintendo ընկերություններին՝  հեղինակային իրավունքներ խախտելու համար։

Կորեական Samsung  ընկերությունը շուկայում առանձնանում է իր միանգամից 3 առանձնահատկությունով, որոնք բացակայում են մրցակից ընկերությունների արտադրանքում։ Samsung-ի սմարթֆոններն ունեն մատնահետքի, դեմքի ճանաչման և աչքի միջոցով կառավարվող սքաներների շարքեր։