Հայտնի է Telegram-ի արգելափակման իրական պատճառը

Ապրիլի 16-ին   Ռուսաստանի իշխանությունները երկրի ամբողջ տարածքում արգելափակեցին Telegram մեսինջերը:

Մի քանի ամիսներ շարունակ Ռուսաստանի կառավարությունը պահանջում էր Telegram մեսինջերի հիմնադիր Պավել Դուրովից տրամադրել օգտատերերի անձնական տվյալները՝ մեղադրելով մեսինջերին ահաբեկիչներին  աջակցելու մեջ: Ապրիլի 16-ին առանց Դուրովի աջակցությունը ստանալու, Ռուսաստանում արգելափակվեց Telegram-ը: Արգելափակման արդյուքում տեխնիկական խոտանների են ենթարկվել նաև Viber-ը, Spotify-ը, Одноклассники-ին, Amazon–ի IP հասցեների հետ կապունեցող  այլ հարթակներ:

Այսօր ռուսական մամուլը լուրեր է տարածել այն մասին, որ արգելափակման իրական պատճառը ահաբեկիչների աջակցությունը չէ: Դուրովը մտադիր է եղել ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը և դառնալ նոր Մավրոդին: Դուրովի կրիպտոարժույթը պետք է օգտաործվեր թմրանյութերի և մադու օրգանների վաճառքի համար և շարքից հաներ Ռուսաստանի տնտեսությունը: