Վերլուծաբան Ռոբերտ Չիհրան ենթադրում է, որ Apple–ը կարող է էական փոփոխություններ մտցնել 2018–ին թողարկվելիք iPhone–ի մոդելների անվանումներում։
2017 թվականին Apple–ը iPhone 7s–ի թողարկումից կարճ ժամանակ անց թողարկեց նաև սմարթֆոնների 8–րդ սերունդը և ցուցադրեց iPhone X–ը` բաց թողնելով iPhone 9 մոդելը։
Սա, իհարկե, խառնաշփոթ առաջացրեց բրենդի երկրպագուների մոտ։ Հավանաբար, այս ամենից հետո ընկերությունը կհրաժարվի իր մոդելները համարակալելուց` հետագա խառնաշփոթներից խուսափելու համար։
«Մենք ենթադրում ենք, որ Apple–ը կարող է օգտագործել հաջորդիվ մոդելները սմարթֆոնների անվանումները փոփոխելու համար։ Եռյակի ամենաէժան սմարթֆոնը հավանաբար կունենա iPhone անվանումը»,– ասել է վերլուծաբանը։
Ի դեպ` մոդելների անվանումները փոփոխելու հարցում Apple–ին կարելի է փորձագետ համարել։ Որպես օրինակ կարելի է հիշել ընկերության թողարկած պլանշետները` iPad, հետո` iPad 2, հետո արդեն փոփոխված` The New iPad։ Չնայած iPad 4–ի դեպքում ընկերությունը վարդարձավ իր հին անվանումներին, բայց միայն այն բանից հետո, երբ թողարկեց iPad Air–ը։ Հետո ընկերությունը պլանշետների շարքը բաժանեց երկու մասի` iPad և iPad Pro։