Արդեն կայացել է Samsung Galaxy S Light Luxury բյուջետային սմարթֆոնի շնորհանդեսը, որը սոցցանցերում հայտնի է որպես` Galaxy S8 Lite:
Նորույթն ունի Snapdragon 660 պրոցեսոր և Super AMOLED 5.8 դյույմ անկյունագծով Full HD+ էկրան:
Սմարթֆոնը զինված է 4գբ օպերատիվ և 128 գբ ֆլեշ հիշողությամբ և ունի 2 SIM քարտի հնարավորություն: Սելֆիի համար նախատեսված տեսախցիկը բավական հզոր է՝ 16 մգպ, իսկ հիմնականը ավելի թույլ է՝ ընդամենը 8մգպ: Մոդելը հասանելի է երկու գունային լուծումով՝ սև և կարմիր: Շուկայում այն կհայտնվի հունիսի 1-ից: