WhatsApp-ի օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել այն բանից հետո, երբ սկսել են արգելափակված օգտատերերից նամակներ ստանալ։
Մեսինջերի այս խոտանը հայտնվել է և՛Android, և՛ iOS օպերացիոն համակարգերում։ Twitter-ում մի խումբ օգատերեր նույնպես հրապարակումներ են արե, դժգոհելով, որ սև ցուցակում գտնվող օգտատերերից շարունակում են նամակներ ստանալ։
WhatsApp-ից դեռ չեն արձագանքել այս միջադեպին։ Օգտատերերը երկար չեն սպասել, գտել են լուծումը և համացանցում տարածել այս խնդիրը շրջանցելու ամենարագ տարբերակը։ Օգտատիրոջն արգելաբացելուց և կրկին արգելափակելուց հետո նրանից հաղորդագրություններ այլևս չեն գա։