Motorola–ն ամենադիմացկուն սմարթֆոններն է արտադրում

Tom’s Guide հարթակը վարկանիշային ցուցակ է կազմել, որտեղ ներկայացրել է ամենադիմացկուն ու ամուր սմարթֆոնների ցանկը։ Ըստ հարթակի,  Motorola Moto Z2 Force հեռախոսը ամենաամուր կորպուսով սմարթֆոնն է:

Մասնագետները սմարթֆոնները մոտ 2 մետր բարձրությունից  նետել են փայտե և բետոնե մակերեսների վրա։ Փորձության հաջորդ փուլը ջրային տարածքն էր։ Սմարթֆոնների դիամցկունությունը փորձագետները գնահատել են 10 բալանոց եստերիարդյունքների հիման սանդղակով։

Motorola-ի մոդելը  ստացել է 8.5 միավոր: Այն համարվել է ամենադիմացկուն սմարթֆոնը, քանի որ փորձություններից հետո ոչ սմարթֆոնի կորպուսին, ոչ էկրանին ճաքեր չեն առաջացել։

Վարկանիշային աղյուսակի  2-րդ և 3-րդ հորիզոնականները բաժին են հասել LG X Venture-ին (6,6) և Apple-ի iPhone X-ին (6,2):

Հնգյակում ընդգրկվել են  նաև LG V30 և Samsung Galaxy S9 մոդելները, որոնք հավաքել են 6-ական միավոր:

Ամենափխրունը iPhone SE-ն է: Փորձագետները նրան «դիմացկունության» սանդղակով 3.9 միավոր  են տվել: