Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Anodia: Unique Brick Breaker

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը բոլորին հայտնի է դեռ Տետրիսից։ Պետք է թույլ չտալ, որ հրե գնդակն անցնի ձեր պաշտպանած տարածքը։ Խաղն ունի 150 տարբեր աստիճանի բարդության մակարդակ։

Sayings Builder Master

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր փորձում են զարգացնել իրենց լեզվական հմտությունները։ Առաջարկում է նախադասություններ, որոնք պետք է հասցնել ավարտին։ Խաղը բարդացնելու համար այստեղ ժամանակացույց է տրված։

Altimeter GPS – Hike & Trek

Գինը՝ 8.99$ – անվճար

Ճանապարհորդների համար նախատեսված հավելվածը կօգնի ոչ միայն ճիշտ կողմնորոշվել տեղանքում, այլ նաև կհաշվարկի օդի խոնավությունը, ճնշումը և այլն անհրաժեշտ չափորոշիչներ։