Գիտնականները նյարդային համակարգ են ստեղծել ռոբոտների համար: Դրա օգնությամբ ռոբոտները կարող են զգալ հպումները կամ շփումն այլ օբյեկտների հետ։
Համակարգը մշակել են Սեուլի ազգային համալսարանի գիտնականները Ստենֆորդի համալսարանի ամերիկյան գործընկերների հետ:
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Չժենան Բաոյի խոսքով՝ ռոբոտների «նյարդային համակարգը» կրկնօրինակում է մարդկայինը, որտեղ մաշկի մակերեսի վրա գտնվող զգայական վերջույթներն ազդանշաններ են ուղղում մարդու ուղեղին, և այն հրաման է տալիս մկանային համակարգին և ստիպում մարդուն գործել: