BBC լրատվականը հետազոտություն է անցկացրել գիտնականների ու բնապահպանների հետ միասին, թե ինչ ազդեցություն են ունենում դժվար ներծծվող տեխնոլոգիական լուծումները մեր կյանքի վրա։ Թիրախում պլաստիկ տարրաներն էին։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ 1 րոպեում գնում են մոտ 1 միլիոն պլաստիկ տարրաներ` ջուր, հյութ, սուրճ։ Ամեն օր օվկիանոսում հայտնվում է 8 միլիոն տոննա պլաստիկ տարրա, որը ներծծվելու ունակություն չունի` շնորհիվ իր խիտ ու լավ մշակված տեխնոլոգիայի։ Պլաստիկը մեր միջավայրում կարող է ձուլվել 500 տարվա ընացքում։ Օվկիանոսում հայտնվելու արդյունքում դրանք վնասում են մոտ 100 հազար ծովային կենդանու և 1 միլիոն ծովային թռչունների։ Սա տարեկան կտրվածքով։
BBC-ին ներկայացրել է 5 փաստ, որոնք պետք է իմանալ պլաստիկ տարրաների մասին:
Հոլովակը ստեղծվել է Շրջակա միջավայրի պահպանության օրվան ընդառաջ: