Google ընկերությունը թողարկել է նոր ծառայություն, որը թույլ կտա ազատվել անցանկալի գովազդից:
Էջում հայտնվել են հատուկ գործառույթներ, որոնց օգնությամբ օգտատերը հնարավորություն է ստանում դասակարգել գովազդը՝ ըստ տեսակների։
Ինչպես բոլոր այլ ընկերությունները, այնպես էլ՝ Google-ը նույնպես օգտատերերի վեպարբերաբար տեղեկատվություն է հավաքում՝ գովազդի առավել նախընտրելի տարբերակներ ցուցադրելու համար։ Մշակվել է հատուկ մեխանիզմ, որն առանձնացնում է տարբեր ոլորտներին առնչվող գովազդները, որպեսզի օգտատերը կարողանա ստանալ իրեն ամենից համապատասխան առաջարկները։ Բոլոր կարգավորումները անելուց հետո, հնարավոր է Google-ը ձեզ զարմացնի՝ առաջարկելով ձեր նախընտրություններին ամենահամապատասխան ցանկը։