Ավստրալիայի դատարանը հերթական պատիժն է սահմանել Apple ընկերության համար:
Տեխնոհսկան այս անգամ պետք է որպես տույժ վճարի ամերիկյան 6,6 միլիոն դոլարին համարժեք 9 մլն. ավստրալական դոլար: Ավստրալիայի դատարանը հայտարարել է, որ ընկերությունը չի վերանորոգել այն սմարթֆոնները, որոնք սպասարկման կենտրոն են ներկայացվել մեկ այլ մասնագետի զննումից հետո:
Այլ կերպ ասած ընկերությունը մեղավոր է «Սխալ 53» ստացած հեռախոսները չվերանորոգելու համար: 2016 թվականին Apple-ը անջատել էր հարյուրավոր հեռախոսներ, որոնք վերանորոգված էին եղել այլ մասնագետի կողմից: Հեռախոսները ցույց էին տվել «Սխալ 53» գրությունը:
Ներկայիս դատական գործով բողոքել էր 275 օգտատեր: Դատարանը որոշել է, որ մեկ այլ մասնագետի կողմից ստուգվելը Apple-ին չի ազատում սպառողական երաշխագրի պարտավորություններից: