Xiaomi Mi Max 3-ի պաշտոնական թողարկմանն ընդառաջ՝ համացանցում հայտնվել են սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մի քանի տվյալ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ սմարթֆոնը կունենա մեծ շրջանակ, որի վերին հատվածում տեղադրված կլինի կրկնակի տեսախցիկը։
Xiaomi Mi Max-ը կաշխատի Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և Snapdragon 636 պրոցեսորով։ Գաջեթի քաշը մոտ 221 գ է, իսկ էկրանը` 6,9 դյույմ է։