Չինաստանի կառավարությունը զբաղվում է «Աղավնի» ծրագրի մշակմամբ, որի շրջանակներում Սիանի Հյուսիսարեւմտյան քաղաքական համալսարանի ճարտարագետները ներկայացրել են թռչունների նման դրոններ, հաղորդում է HighTech-ը, հղում անելով South China Morning-ին:
«Աղավնի» դրոնները կարող են նմանակել թռչնի թեւի շարժումները, սահուն բարձրանալ եւ օդում կտրուկ շարժումներ կատարել: Բացի այդ, նրանք կարող են երամի նման խմբերով թռչել, ինչպես նաեւ թաքնվել մարդկային աչքից եւ ռադարներից:
«Աղավնին» հագեցած է տեսախցիկով, արբանյակային կապով եւ GPS-ով: South China Morning-ի աղբյուրների համաձայն, դրոնների ստեղծողները Մոնղոլիայի, Ռուսաստանի, Ղազախստանի հետ սահմանին ավելի քան 2 հազար փորձնական թռիչք են իրականացրել: