Ինչպիսի տեսք կարող էին ունենալ AirPods ականջակալները, եթե ստեղծված լինեին 80–ականներին։ Cult of Mac –ը գտել է հարցի պատասխանը։ ColorWare–ը AirPods–ը ներկայացրել է դասական Macintosh–ի նկարազարդմամբ։ AirPods Retro–ն ունի գործառույթների նույն հավաքածուն, ինչ դասականները։ Տարբերությունը միայն արտաքին դիզայնի մեջ է` ականջակալների կորպուսին նկարված է Apple–ի հին ծիածանանման տարբերանշանը։
AirPods Retro–ն սահմանափակ քանակությամբ է թողարկվել և հասանելի է ոչ բոլորի համար։ Նորույթը ձեռք բերելու համար ստիպված կլինեք վճարել 400 դոլար։