Երեկ Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոութբուքերի թարմացված միանգամից երկու տարբերակ: Գաջեթները ստացել են 3-րդ սերնդի butterfly ստեղնաշար, բայց դա չի լուծել նախկին խնդիրները:
Apple-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ստեղնաշարի հիմնական փոփոխությունն ու այս տարբերակի գլխավոր առանձնահատկությունը ձայնի ուժգնության մեջ է: Այն մասին, որ լուծվել է ստեղնաշարի նախորդ խնդիրներն, ընկերությունը լռել է:
MacBook Pro նոր տարբերակի օգտատերերը պարզապես պետք է համեմատությունների միջոցով հասկանան՝ ինչն է մնացել նույնը, ինչը՝ փոփոխվել: