ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Fudget Pro
Գինը` 3.99$ – անվճար
Կարգավորեք ձեր ծախսերը այս հավելվածի միջոցով։ Սահմանեք ամսեկան ծախսվելիք գումարի չափը և հավելվածը ամեն անգամ կհաշվարկի, թե ինչի համար, ինչքան գումար եք հատկացրել։
Nice Shark!
Գինը` 0.99$ – անվճար
Գեղեցիկ սթիքերների հավաքածուներից մեկը ներկայացված է այս հավելվածում։ Վիրտուալ շփումն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնելու համար այստեղ կա մոտ 30 սթիքեր։
Purely Vegan
Գինը` 1.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է բուսակեր օգտատերերի համար։ Մոտ 60 տարատեսակ բաղադրատոմսեր ավելի համեղ կդարձնեն ձեր օրը։ Բաղադրատոմսերը ներկայացված են նաև լուսանկարների տեսքով։