Samsung–ը խաղային սմարթֆոն կթողարկի

Samsung–ը պատրաստվում է թողարկել հատուկ սմարթֆոն, որը նախատեսված կլինի գեյմերների համար։ Ավելի վաղ նման սմարթֆոններ էին թողարկել Sony, Xiaomi, Nubia, Huawei ընկերությունները։

Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է MMDDJ կեղծանունով օգտատերը։ Թե ինչ տեխնիկական բնութագիր ու տեսք է ունենալու ապագա խաղային սմարթֆոնը հայտնի չէ։  Ինչպես նաև տեղեկություններ չկան դրա թողարկման ամսաթվի և գնի մասին։