Apple ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից անսարք MacBook Pro-ների համար։
Ընկերությունում պարզաբանել են, որ խնդրի պատճառը ծրագրային ապահովման մեջ բացթողումն է եղել։
«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ լրացուցիչ փորձարկումից հետո պարզեցինք, որ համակարգում բացակայում է սառեցման համակարգի թվային բանալին, որն ազդում է ջերմակարգավորման համակարգի վրա և կարող է հանգեցնել ծանրաբեռնվածության ժամանակ պրոցեսորի աշխատանքի հաճախության նվազման»,- գրված է հաղորդագրության մեջ։
Թե, երբ ընկերությունը կվերացնի խոտանը, պարզ չէ. պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկա։