Երկար սպասված պրոցեսորը, որը կօգնի Android գաջեթներին մրցակցել Apple–ի արտադրանքի հետ, կներկայացվի սեպտեմբերի 10–ին։
Qualcomm Snapdragon Wear 2100 չիփսեթը շուկայում հայտնվեց գրեթե 2 տարի առաջ։ Չնայած այն դեռևս շարունակում է մնալ շարժական գաջեթների համար նախատեսված WearOS–ով կառավարվող լավագույն չիփսեթը, բայց դրա տեխնիկական բնութագիրը դժվար թե ժամանակակից կոչվի։
Հնարավոր է` Qualcomm–ի ղեկավարները որոշել են օգտատերերի կարծիքն այս անգամ հաշվի առնել։ Վառ օրինակ է այն, որ վերջերս ընկերությունը թողարկեց Qualcomm Snapdragon Wear 2500 պորցեսորը, որը նախատեսված է խելացի ժամացույցների համար։
Իսկ ահա սեպտեմբերի 10–ի համար ավելի մեծ իրադարձություն է նախատեսված։ Հնարավոր է` նոր չիփսեթների հետ ընկերությունը ներկայացնի նաև սեփական արտադրության խելացի ժամացույցները։