2018-ին թողարկվելիք եռյակ iPhone-ներից մեկը չի ունենա Lightning:
Հնարավոր է՝ Apple-ը պատրաստվում է լիցքավորման այլ տարբերակներ կիրառել, որն, ամենայն հավանականությամբ, դուր կգա բրենդի երկրպագուներին: Սակայն, սա նաև բացասական կողմ ունի ՝ սմարթֆոնների աքսեսուարները կիրառելի չեն լինի այս մոդելում:
Lightning-ը ներկայացվեց 2012 թվականին՝ iPhone 5-ի հետ: Ի տարբերություն նախկին 30 կոնտակտային անցքի, լիցքքավորման բնիկը դարձավ ավելի բարակ, հարմարավետ և քիչ տեղ գրավող:
Հնարավոր է, փոփոխությունների մեկ այլ տարբերակ ևս՝ Apple-ը Lightning-ը կփոխարինի ավելի բարակ ու ծավալներով փոքր տարբերակի հետ: Լուրեր են շրջանառվում, որ iPhone 2018-երը կունենան USB-C լիցքավորման հնարավորություն: Ընկերությունն արդեն այս տեխնոլոգիան կիրառել է իր MacBook-ի վերջին մոդելներում:
USB-C-ն համարվում է ամենահարմար լիցքավորման տարբերակը և արդեն լայն կիրառություն ունի Android սմարթֆոններում և Windows նոութբուքերում: