HMD Global ընկերությունը հայտարարել է, որ իր հաջորդ սմարթֆոնը կթողարկի արդեն մի քանի օրից` օգոստոսի 21–ին։ Այս մասին ընկերությունը հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։
Ընկերությունը հրապարակել է ապագա սմարթֆոնի պատկերը և այն մակագրել հետևյալ նախադասությամբ` «Պատրաստ ենք ներկայացնել ամենասպասված հեռախոսը»:
Ըստ շրջանառվող լուրերի, նորույթը ստացել է Nokia 9 անվանումը: Գաջեթը զինված է լինելուառանց շրջանակի OLED էկրանով, որտեղ էլ տեղադրված է լինելու մատնահետքի սակները, կունենա Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր: