Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

English Listening Master

Գինը` 3.99$ – անվճար

Հասկացեք անգլերեն ավելի լավ այս հավելվաի միջոցով։ Հավելվածն իր մեջ ներառում է աուդիո հոլովակներ` տարբեր առաջադրանքներով։ Բացի այդ այստեղ ցուցադրվում է յուրաքանչյուր օգտատիորջ գրանցած արդյունքները։

ReliCam

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա նկարել ձեր երազանքների լուսանկարը։ Շնորհիվ հարուստ  գործիքակազմի, օգտատերերը կկարողանան լուսանկարել և խմբագրել միևնույն տեղում։

Reminders Widget 

Գինը` 1.99$ – անվճար

Ավելացրեք այս հավելվածը ձեր սմարթֆոնի էկրանին և վերջ` այլևս երբեք չեք մոռանա, թե ինչ և երբ պետք է անեիք։