Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին կդառնա առաջին բլոկչեյն սմարթֆոնի գովազդային դեմքը: Այս մասին հայտնել է Independent պարբերականը:
Ֆուտբոլիստը կնկարահանվի իսրայելական Sirin Labs ստարտափի համար, իսկ նոր գաջեթը կստանա Finney անվանումը և կարժենա մոտ 1000 դոլար: Բլոկչեյն սմարթֆոնը բոլորովին նոր հարթակ կբերի անձնական տվյալների պահպանման հարցը: Նոր դեվայսի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 29-ին, իսկ կապտանռնագույնների առաջատարը ընկերության հետ համագործակցությունը սկսել է դեռ 2017 թվականից: