Nubia ընկերությունը ներկայացրել է իր նոր Nubia X սմարթֆոնները։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը երկակի էկրանն է, որն ունի 19։9 հարաբերակցություն։
Հիմնական էկրանը 6․62 դյույմ է, իսկ էկրանը, որը տեղադրված է հետևի մասում՝ 5,1 դյույմ։
Սմարթֆոնն ունի Always On գործառույթի հնարավորություն և աչքերը պաշտպանում է ճառագայթումից։ Երկրորդ էկրանը նախատեսված է խաղերի համար։
Նորույթը ունի նար մատնահետքի երկու սքաներ, որոնք տեղադրված են գաջեթի աջ ու ձախ կողմերում։ Մատնահետքը գաջեթը ճանաչում է 0․1 միկրովայրկյանում։
Nubia X -ն ունի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և հիշողության ծավալի երեք տարբերակ՝ 6 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողությամբ, 8 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցվա հիշողությամբ և 8գբ օպերատիվ և 256 գբ ներկառուցված հիշողությամբ։
Սմարթֆոնն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և վաճառքու կհայտնվի նոյեմբերի 5-ից։