Apple-ը որոշել է կրճատել նոր iPhone XR-ի արտադրությունը, քանի որ սմարթֆոնները այդքան էլ պահանջված չեն շուկայում:
Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple-ի սմարթֆոնները հավաքելով, մոտ 45 հազար գաջեթի պատվեր է ստացել միայն: Այսպիսով սմարթֆոնի արտադրության ծավալները նվազել են մոտ 20-25% կամ օրական 100 հազար գաջեթ:
Հիշեցնենք, որ iPhone XR-ը սեպտեմբերին թողարիկված երեք մոդելներից ամենամատչելի տարբերակն է:շ
Միևնույն ժամանակ, Apple-ը մեծացրել է նախկին մոդելների՝ iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի արտադրության ծավալները: