Apple-ի մի շարք հայտնի ապրանքատեսակների գներն այս տարվա ընթացքում աճել են շուրջ 20 տոկոսով: Սակայն, գների նման աճը արդարացված է, քանի որ զարգացել ու հզորացել է նաև գաջեթների տեխնիկական բնութագիրը: Բնականաբար, օգտատերերը դժգոհում են:
Անփոփոխ են մնացել գրեթե Apple TV և iMac Pro գաջեթները, որոնք արշեն 150 -ից 5000 դոլար:
2016 թվականին iPhone 7-ն արժեր 649 դոլար, իսկ 2017 թվականին iPhone 8-ը թանկացավ շուրջ 7%՝ դառնալով 699 դոլար: Ամենամատչելի iPhone-ն այժմ վաճառվում է 749 դոլարով:
Համակարգիչների առումով պատկերն այլ է: Mac mini-ն 2017 թվականին արժեր 499 դոլար, իսկ 2018 թվականին՝ այն արժի արդեն՝ 799 դոլար: