Խաղային կցորդի նոր մոդելը իր բազային տարբերակից կտարբերվի մատչելիությամբ և կթողարկվի այս տարվա մայիս ամսին։ Առանձնահատկություններց մեկն էլ այն է, որ նորաստեղծ խաղային կցորդը սկավառակ չի ունենա։
Ապրիլ ամսվա կեսից Microsoft-ը կսկսի ընդունել խաղային կցորդի նախնական պատվերները։ Նորույթը կփոփոխի նաև անունը դառնալով՝ Xbox One S All-Digital Edition։
Ըստ լուրերի, օգտատերերը գնելուց առաջ կարող են ընտրել, թե որ խաղերն են նախընտրում տեղադրել կցորդում։ Xbox One-ի նոր տարբերակը կարժենա 200 դոլար, ինչը 100 դոլարով մատչելի է նախորդ տարբերակից։