Google-ը պատրաստվում է իր ուժերը փորձել ճկվող սմարթֆոնների շուկայում և նմանատիպ սմարթֆոն է արտոնագրել, որը ճկված վիճակում կունենա Z տառի տեսք։
Մասնագետները, ովքեր առաջինն են նկատել այս արտոնագիրը, այդքան էլ վստահ չեն, որ ընկերությունը շուտով օգտատերերի դատին կհանձնի նորույթը, գուցե նորույթը երկար ժամանակ <<քնած>> մնա։ Սարքի գլխավոր առանձնահատկությունը երկու անգամ ճկվող էկրանն է լինելու, ինչի շնորհիվ այն գրպանում քիչ տարածություն կզբաղեցնի։
Սակայն, սարքը ունի նաև թերություններ՝ ճկվելու և ծալվելու հատվածների միացման տեղերում տարածությունը բավական մեծ է, ինչը մեծ բացթողում է։ Բացի այդ, երկու անգամ ճկվելու պարագայում գաջեթը թեև սկսում է քիչ տեղ զբաղեցնել, բայց էապես ավելի հաստ է դառնում։