CC9 Xiaomi նոր սմարթֆոնի շնորհանդեսին ընկերությունը թողարկեց նոր ծառայություն, որը ստացել է Mimoji անվանումը։ Անունից ենթադրելի է, որ նորույթը թույլ է տալիս ստեղխել եռաչափ անիմացիաներ։
Նորույթը գրեթե չի տարբերվում խնձորային Memoji-ից։
Չինական արտադրողը ամբողջությամբ կրկնօրինակել է հերոսներին, որոնք օգտագործում է Apple-ը, բայց մեկ տարբերությամբ՝ գլխարկներն ու հագուստները տարբեր են։
Իսկ նոր սմարթֆոնն իր հերթին նման է Huawei-ի P շարքի գաջեթներին։ Նորույթը վաճառքում կհայտնվի հուլիսի 5-ից։