Համացանցում լուրեր են շրջանառվում, որ 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբում Sony ընկերությունը կթողարկի պլանշետ, որը կարող է վերածվել գլանակի։
Այս մասին հայտնում է Twitter օգտատեր Max J-ը։ Ըստ տեղեկատվության, Sony-ն արդեն սկսել է պատրաստել ապագա գաջեթի նախնական տարբերակը, որն ունենալու է LG-ից էկրան, 10-ակի խոշորացում։ Սպասվում է, որ սարքը կունենա Snapdragon 855 Soc կամ Qualcomm X50 պրոցեսոր։ Sony-ն միակ ընկերությունն է, որն աշխատում է գլանակի վերածվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։