Հայտնի են OnePlus 7T սմարթֆոնի բնութագրիչները

Համացանցում հայտնվել է OnePlus 7T-ի նկարագրությունը։ Գաջեթը կներկայացվի հաջորդ ամսվա վերջին։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Հնդկաստանում այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 26-ին և հասանելի կլինի Frosted Silver և Haze Blue գույներով։ Pro տարբերակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

OnePlus 7T-ն կստանա Snapdragon 855+ պրոցեսոր, 8 գբ օպերատիվ և 128 կամ 256 գբ ներկառուցված հիշողություն, 6,55 դյույմանոց Super-AMOLED- էկրան, որը կունենա 2K թույլտվություն։ Համեմատության համար պետք է նշել, որ OnePlus 7-ում տեղադրված է 6,41 դյույմանոց AMOLED FHD+ էկրան։

Բացի այդ սմարթֆոնում տեղակայված է 16 մպ հզորությամբ սելֆի տեսախցիկ և երեք մոդուլից կազմված հիմնական տեսախցիկ(48 + 16 + 12 մպ)։ Տեսախցիկը կարող է նաև նկարահանել 1 վայրկյանում 960 կադր՝ ստեղծելով slow motion էֆեկտ։