Իր առաջին սմարթ-ժամացույցն է ներկայացրել Puma ընկերությունը՝ «Fossil Group»-ի հետ համատեղ ուժերով ստեղծված:
Ժամացույցը ստացել է Snapdragon Wear 3100, 512ՄԲ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներկառուցված հիշողություն:
Առաջին հերթին ժամացույցը մարզիկների համար է նախատեսված, այդ պատճառով ունի մի շարք` մարզումներին հետևող ֆունկցիաներ:Հավելյալ՝ վճարման աջակցություն NFC-ի միջոցով և ներկառուցված Google Assistant:
Ժամացույցը կշռում է ընդամենը 27 գրամ և ի վիճակի է աշխատել ավելի քան 24 ժամ մեկ լիցքավորման ընթացքում:
Գաջեթը հասանելի կլինի նոյեմբերին սև, կապույտ, նեոնային գույներով և կարժենա 275 դոլար: