Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների և այն ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում, որոնք աշխատում են ջրածնով:
Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը նշել է, որ այդ ոլորտում երկիրն արդեն ապացուցել է իր որակները: Նա խոսել է ավտոմեքենաների տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ունեցած հաջողությունների մասին և վստահություն հայտնել, որ հարավկորեական ստանդարտները կդառնան համաշխարհային: Նրա խոսքով, Հարավային Կորեան պլանավորում Է այդ տեսակի ավտոմեքենաների վաճառքների բաժինը մինչեւ 2030 թվականը հասցնել 33 տոկոսի և համաշխարհային շուկայում հասնել 10 տոկոս բաժնեմասի: