Անօդաչու թռչող սարքերն ու նավակները չեզոքացնելու նպատակով ԱՄՆ-ը մտադիր է ռազմածովային ուժերի USS Portland ռազմանավի վրա տեղադրել մարտական լազեր, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Առայժմ լազերային հանգույցը վերջին փորձարկումներն է անցնում Northman Grumman խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության արտադրական տեղամասում , որից հետո միայն այն կտեղակայվի ռազմանավի վրա:
Լազերի նախագծման աշխատանքները սկսվել էին դեռևս 2015թվականից: