Թուրքիայի կառավարությունը հայտարարել է մինչև տարեվերջ սեփական թվային արժույթը թողարկելու մասին: Կրիպտոարժույթի հիմնական առանձնատկությունը կլինի այն, որ այն կկիրառվի թուրքական լիրայի թվային տարբերակի ձևով :Այս թվային ակտիվով բոլոր գործողությունները կկատարվեն հատուկ պլատֆորմում:
Ինչպես նշել է Twitter-ի օգտատերերից մեկը, Թուրքիան աստիճանաբար փոխում է կրիպտոսֆերայի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը: Ուստի, չի բացառվում նաև այն, որ առաջիկա տասնամյակում թվային լիրան դառնա նույնքան կարևոր , որքան Bitcoin-ն է:
Թուրքիայի նախագահը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մետաղադրամն արդեն փորձարկման փուլով է անցնում: Եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, Անկարան իր վիրտուալ մետաղադրամը կթողարկի 2020թվականին: