Motorola-ն աշխարհում առաջին ծալվող սմարթֆոնն է: Ընկերությունը որոշել է 2000-ականների լեգենդին նոր շունչ հաղորդել, ինչը նրան հաջողվել է: Նոր սմարթֆոնն աչքի է ընկնում տեխնիկական լավ բնութագրիչներով և էրգոնոմիկ դիզայնով: Motorola Razr` այս անվանումն է ստացել ընկերության ներկայացրած նոր ծալվող սմարթֆոնը՝ սենսորային ճկուն և 6,2 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով:
Նորույթը համալրված է Qualcomm Snapdragon 710 հզոր պրոցեսորով , 128ԳԲ օպերատիվ և 6ԳԲ ներքին հիշողությամբ, երկու տեսախցիկով. հիմնական՝ 16ՄՊ և դիմային՝ 5ՄՊ:
Արդեն դեկտեմբերին սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել Եվրոպայի որոշ երկրներում $1500-ով: Այն միայն սև գույնով է թողարկվել: