Ֆրանսիան պատրաստվում է թողարկել սեփական թվային արժույթը: Այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները:
AFP լրատվական գործակալության տվյալներով, տոկենի փորձարկման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2020 թվականի առաջին եռամսյակի վերջին:
Ֆրանսիայի կենտրոնական բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլլերուա Դե Գալյոն հաստատել է շրջանառվող լուրերը ՝ հավելելով, որ տոկենը եվրոյի թվային տարբերակը կներկայացնի: Աշխատանքներ կտարվեն՝ հնարավորինս շուտ սկսելու մետաղադրամի թողարկմանն ուղղված թեստավորումը:
Առաջին հերթին՝ այն հակակշիռ կլինի Libra-ին: Բացի այդ, Ֆրանսիայի ԿԲ-ը ծրագրում է եվրոյի թվային բազայի վրա ստեղծել թվային վճարումների համակարգ: