Բացահայտվել է 6G բջջային կապի արագությունը

Փորձագետների գնահատմամբ՝ 6G-ն հազարավոր անգամներ ավելի արագ կլինի 5G-ից։ Վեցերորդ սերնդի բջջային ցանցում տվյալների փոխանցման արագությունը կարող է վայրկյանում հասնել մեկ տերաբիթի, հաղորդում է PhonAndroid-ը:

6G-ի արագությունը բացահայտել է Սիդնեյի համալսարանի դոկտոր Մահյար Շիրվանիմոգադամը (Mahyar Shirvanimoghaddam)։ Նա կանխատեսում է, որ կապի նոր ստանդարտը մարդկության համար կբացահայտի տեխնոլոգիայի նոր տեսակներ եւ բեկումնային նշանակություն կունենա տեխնիկական առաջընթացի համար։ Մասնավորապես, փորձագետը գտնում է, որ այդպիսով հասնելու են տեխնիկայի և մարդկային ուղեղի բարձր ինտեգրացիայի։

Մասնագետի գնահատմամբ, 6-րդ սերնդի ցանցերում կապի արագությունը վայրկյանում կհասնի մեկ տերաբիթի կամ վայրկյանում՝ 8 000 գիգաբիթի։ Դա 5G ցանցում տվյալների փոխանցման արագությանը գերազանցում է 8 000 անգամ։

Հունվարի վերջին հայտնի է դարձել 2030 թվականին 6-րդ սերնդի ցանցը գործարկելու՝ Ճապոնիայի պլանների մասին: Զեկույցում ասվում է, որ 6G-ի զարգացումը թույլ կտա կառուցել նոր հասարակություն, որտեղ առաջնահերթությունը կտրվի տվյալների օպերատիվ փոխանցմանը։