Առաջիկա տասնամյակում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները կլինեն տեխնոլոգիայի ոլորտում, այս մասին հայտնել է HeadHunter ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ջաբարովը:
«Դրանք կենսաինժեներներն են, կենսադեղագետները, կենսաինֆորմատիկները, ռոբոտատեխնիկական, կիբերանվտանգության և այլընտրանքային էներգիայի ոլորտի մասնագետները»:
Ի դեպ, մասնագետներն այդ ոլորտներում արդեն այսօր պահանջված են և նշվում է, որ նրանց նշանակությունը գնալով էլ ավելի կաճի:
Ջաբարովը ակտուալ մասնագիտությունների շարքն է դասել նաև նեյրոհոգեբաններին, ծրագրավորողներին, ինժեներ-նախագծողներին, 3D տպագրության ինժեներներին, վիրտուալ իրականության ճարտարագետներին և դիզայներներին:
Մասնագետի խոսքով` նոր թվային մասնագիտություններին կարելի է տիրապետել առցանց և ոչ առցանց դասընթացների, համալսարանական հատուկ ծրագրերի, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններում գործնական հմտություններ ձեռք բերելով: