iPhone 11-ը համալրվել է առաջատար պրոցեսորով եւ երկու բարձրորակ տեսախցիկներով, բայց զգալիորեն ավելի էժան է, քան նույն կարգի մյուս մոդելները:
Սեպտեմբերին 128 ԳԲ հիշողությամբ մոդելը վաճառվել է 65 հազար ռուբլով( մոտ$1000), բայց արդեն չորս ամիս անց դրա գինը նվազել է՝ հասնելով 53 հազար ռուբլու($840) նշագծին:
IPhone 11-ում տեղադրված է հզոր՝ Apple A13 բջջային պրոցեսոր եւ կրկնակի տեսախցիկ, որը գերազանց նկարահանում է գիշերային ռեժիմով: Բացի այդ, սմարթֆոնն առանց խնդիրների աշխատում է մեկ լիարժեք օր՝ չվերալիցքավորվելով նույնիսկ առավել ակտիվ ռեժիմում: